Narek Cultural Foundation
  • Home
  • Saturday School
    • Announcements
  • Day Care Center
    • Announcements
  • About Us
  • Calendar
Picture
        1998 թվականից գործող «Նարեկ» մշակութային հաստատության շրջանակներում գործում է «Նարեկ» ամենօրյա մանկապարտեզը։ Այն նախատեսված է 2-5 տարեկան երեխաների համար, որոնք շաբաթը 5 օր հաճախում են մանկապարտեզ, ստանում համապատասխան կրթություն և հրաշալի հայեցի դաստիարակություն։


           Մոտ 90 հայ երեխաներ ամեն օր «Նարեկում» շփվում են իրենց հասակակիցների հետ և ուրախ ժամանակ  անցկացնում մաքուր ու լուսավոր, ինչպես նաև ժամանակակից ոճով կահավորված խմբասենյակներում ու բակում։
Picture
Picture
Picture
         Երեխաների կրթության ու դաստիարակության, գիտելիքների և ուսուցման համար անհրաժեշտ ամեն ինչով ապահովված մանկապարտեզը տարեցտարի լայն ճանաչում է ստացել և իբրև մանկական լավագույն հաստատություն՝ արժանացել է թե՛ լոսանջելեսահայության, և թե՛ Հայաստանի Հանրապետության Սփյուռքի և Մշակույթի նախարարությունների բարձր գնահատականին։
Picture
        

        Մանկապարտեզում երեխաները մնում են օրական 8-9 ժամ։ Այստեղ սնվում են, քնում, խաղում իրենց համար նախատեսված հրաշալի խաղահրապարակում։
         
Picture
           Ամեն տարի մանկապարտեզը դպրոց է ճանապարհում 30-40 երեխա։  Նրանք մասնակցում են տարեվերջյան հանդեսային ծրագրին, որն ամեն տարի աննախադեպ հաջողություն է գրանցում։ Ավարտական հանդիսավոր արարողության ժամանակ նրանք ստանում են իրենց ավարտական վկայականները։

Narek Day Care Graduation 2017


Snow day at Narek Day Care Center 2017

When Santa Claus comes to Narek Day Care Center  2017

Powered by Create your own unique website with customizable templates.
  • Home
  • Saturday School
    • Announcements
  • Day Care Center
    • Announcements
  • About Us
  • Calendar