Narek Cultural Foundation
  • Home
  • Saturday School
    • Announcements
  • Day Care Center
    • Announcements
  • About Us
  • Calendar

Saturday School

«ՆԱՐԵԿ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑ
Picture
     «Նարեկ» մշակութային հաստատության շաբաթօրյա հայկական դպրոցը հիմնադրվել է 1989 թվականին Քալիֆորնիայի Գլենդել քաղաքում՝ հիմնադիր տնօրեն Ռիմա Սարյանի կողմից։ 

        Դպրոցն իր գործունեությունը սկսել է 4 աշակերտով և շատ կարճ ժամանակահատվածում նրանց թիվը հարյուրապատկվել է։ Այսօր «Նարեկ» դպրոցում սովորում է շուրջ 400 աշակերտ։ Ուսուցումը կատարվում է արևելահայ գրական լեզվով։ Ուսուցչուհիները Հայաստանում համապատասխան բարձրագույն կրթություն ստացած փորձառու մանկավարժներ են։ Ամեն տարի դպրոցական դասագրքերն առաքվում են Հայաստանից և տրվում դպրոցի աշակերտներին։

Picture
Picture
Picture
          Իրենց ուսումնառության տարիներին երեխաները սովորում են ոչ միայն հայոց լեզու և գրականություն, այլ նաև հայոց պատմություն և մշակույթ։ Ստանում են հայեցի դաստիարակություն։

          «Նարեկ» հայկական դպրոցը տալիս է ութամյա կրթություն։ Ավարտելիս՝ վերջին զանգի արարողության ժամանակ, աշակերտներն ստանում են ավարտական վկայականներ։

           Ըստ «Նարեկում» հաստատված կարգի՝ աշակերտները հագնում են համազգեստ և ամեն շաբաթ օր՝ դասերից առաջ, ողջ աշակերտությունը հնչեցնում է հայ աշակերտի երդումը․
Ես հայ եմ։ Իմ հայրենիքը Հայաստանն է, ուր ծնվել, ապրել, մահացել են իմ նախահայրերը։ Սակայն այնտեղ չեմ բնակվում, նրանից հեռու եմ ու տարագիր։ Ամեն բանից ավելի պետք է սիրեմ իմ հայրենիքը և չպետք է մոռանամ նրա անունը։ Հաստատ համոզված եմ, որ մի օր կվերադառնամ այնտեղ։ Նպատակիս հասնելու համար միշտ պետք է խոսեմ հայերեն, պետք է սիրեմ հայրենիքս ու եկեղեցիս, հպարտ պետք է զգամ հայ կոչվելուս համար;
              Եղիր Հայաստանի հետ, և Հայաստանը կլինի քոնը։
              Ապրիր Հայաստանով, և Հայաստանը կերևա քեզ աշխարհի ցանկացած կետից։ 
               Մտածիր Հայաստանի մասին, և մտքեիդ մեջ ինքդ քեզ կգտնես։
Երդվում եմ՝
Լինել հավատարիմ հայրենիքիս,
Լինել հավատարիմ նրա ավանդներին,
Պայքարել միացյալ հայրենիքիս համար։

Picture
«Նարեկ» կրթական-մշակութային  հաստատությունն այսօր արդեն ունի իր հրաշալի հիմնը, որն առաջին անգամ հնչեց 2009 թվականի սեպտեմբերի 27-ին՝ «Նարեկի» 20-ամյա հոբելյանի առթիվ կազմակերպված մեծաշուք հանդիսության օրը։
Powered by Create your own unique website with customizable templates.
  • Home
  • Saturday School
    • Announcements
  • Day Care Center
    • Announcements
  • About Us
  • Calendar